«Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում զեկուցումներով հանդես եկան շուրջ 15 բանախոսներ՝ աշխարհի տարբեր թանգարաններից և մշակութային կազմակերպություններից։
Զեկուցումներն ու քննարկումներն ընդգրկում էին մշակութային ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին, թանգարանային առարկաների պահպանման և տեղափոխման հարցերին, տարբեր երկրներում թանգարանային էթիկային և այլ հարցերի վերաբերող թեմաներ։
Բանախոսները շրջայց ունեցան նաև Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներում։