«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Գոգնոցն ու գոտին հայոց ավանդական մշակույթում» թեմայով:
Զեկույցով հանդես եկավ պ. գ. թ., ազգագրագետ պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, ով ներկայացրեց, թե ինչ նյութերից և գեղազարդման որ ձևերով են պատրաստվել գոտիներն ու գոգնոցները հայոց ավանդական մշակույթում, ինչպես նաև անդրադարձավ դրանց զարդանախշերի խորհրդանշական իմաստներին: