Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն «Գորգային հորինվածքներ հայկական տարազի զարդանախշման համակարգում» թեմայով, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
Բանախոսը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարազային համալիրներում գորգային զարդանախշերի կիրառությունը և բազմազանությունը, ինչպես նաև խոսեց կանանց անկար և նախատիպային համարվող տարազամասերի՝ գոգնոցների զարդանախշային հորինվածքների մասին, որոնք ոճական առումով հիշեցնում են գորգերի և կարպետների զարդարվեստը: