Գրքի տոնին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ արդեն ավադույթ դարձած նոր հրատարակությունների շնորհանդեսը, որի շրջանակում հանրությանը ներկայացվեցին 2023 թվականին թանգարանի կողմից հրատարակված գրքերը։

Ելույթ ունեցան գրքերի հեղինակները՝ իրենց սրտի խոսքը հղելով ապագա ընթերցողներին։

Հիշեցնենք, որ այուհետ հասանելի են Ա. Իսրայելյան «Աղ ու հաց», «Լճաշենի ամրոցն ու դամբանադաշտը» (կազմող Բեն Վարդանյան), «Հայաստանի քարի դարը։ Կատալոգ-պատկերագիրք։ Հատոր I։ Ստորին պալեոլիթ», Հ. Հովհաննիսյան «Sylloge Nummorum Byzantinorum Armenia IV. բյուզանդական դրամներ. Byzantine Coins (1028-1059)», Ա․ Ասատրյան և Հ․ Նազարյան «Պատիվ և իրավունք․ զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից» աշխատությունները։