Հայաստանի պատմության թանգարանը, մարտի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում հանդես եկավ թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառքով, որի ընթացքում ներկայացվեցին Լ. Ավանեսյանի «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը», Ռ. Վարդանյանի «Սիլլոգե․ հայկական դրամների. Հայաստան. Կիլիկիա. Հ. 5. Լևոն IV, Կի, Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V», Ա. Բոբոխյանի «Ատրպետի «Գիտական արկածները» և վիշապ քարակոթողների հայտնագործումը» գրքերը, ինչպես նաև «Վանքեր և վանական համալիրներ» շարքից՝ «Նորավանք Ամաղու» ալբոմ-կատալոգը:

Միջոցառման ընթացքում հեղինակները հանդես եկան իրենց գրքերի վերաբերյալ զեկույցներով։