Մարտի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցադրության փակման արարողությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։
Միջոցառմանը ներկա էր նաև «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի համասեփականատեր Թորոս Մեգերյանը։
ՀՊԹ Ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց «Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրության հայեցակարգը, իսկ ՀՊԹ միջոցառումների կազմակերպման և կամավորների ներգրավման պատասխանատու Սյուզաննա Ավագյանը, վարելով միջոցառումը, ներկայացրեց ցուցադրության արդյունքները և ավելի քան երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքները։
Թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ «Դրվագներ ինքնության. գորգ» ցուցասրահում 17-րդ դարով թվագրվող` Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ գործված գորգի կրկնօրինակը համալրեց թանգարանի հուշանվերների տեսականին, որի վաճառքից ստացված հասույթով կհամալրվի Հայաստանի պատմության թանգարանի գորգերի հավաքածուն։