2021թ․ հունվարի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում կազմակերպվեց «Զենքեր, որոնք կերտել են պատմություն» խորագրով դասախոսություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան։

Դասախոսությունը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Դասախոսության ավարտին Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին գրադարանին փոխանցվեցին թանգարանի կողմից հրատարակած գրքերից։