Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Զենքը որպես դեկորատիվ կիրառական արվեստի և պերճանքի առարկա» խորագրով:
Բանախոսությունը վարեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգոր Աղանյանը։ Նույն օրը «Զենք․ պայքար և մշակույթ» ցուցահանդեսը համալրվեց նոր ցուցանմուշով։