Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը` հին ժամանակներում նավագնացության մեջ օգտագործվող ամենահետաքրքիր սարքերից մեկի՝ աստղալաբի մասին: Գիտնականների կարծիքով, աստղալաբը հորինել են հին հույները անտիկ ժամանակաշրջանում: Հայերը ակտիվ ներգրավված լինելով միջազգային արևտրի մեջ, ճամփորդելով ցամաքով և ծովերով, նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել այս սարքերի նկատմամբ:

Հայկական աստղալաբերից մեկը թվագրվում է XVII–XVIII դդ․, պատրաստված է պղնձից՝ Ամստերդամում և պահպանվում է Հայաստանի Պատմության Թանգարանում: Այն պատրաստվել է Ղուկաս Վանանդեցու կողմից, ջուղայեցի խոշոր վաճառական, նավատեր խոջա Պետրոսի համար։