Ապրիլի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Էթիունիի հոգևոր համակարգի շուրջ» խորագրով բանախոսությունը, որը վարեց հնագետ-ուրարտագետ, պ.գ․թ․, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Բանախոսն ընդգծեց, որ համաձայն ուրարտական սեպագիր աղբյուրների՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի գրեթե ողջ մասն ընդգրկված է եղել Էթիունի/էթիուխի միության կազմում: Խոսվեց նաև Էթիունիին բնորոշ սոցիալ-մշակութային և ռազմականացված բարձր կազմակերպվածության, ինչպես նաև կիկլոպյան ամրաշինական համակարգերի և Էթիունիի տարածքից (Շիրակ, Սևանի ավազան, Լոռի, Տավուշ) հայտնաբերված այսպես կոչված «արեգակնային համակարգության մոդելների» մասին։