ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվեց քննարկում՝ «Թանգարանային առարկաների գնային արժեքի որոշման չափորոշիչները» թեմայով, որին ներկա էին ՀՀ մշակութային ոլորտի աշխատակիցները։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ելույթ ունեցավ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էսթեր Աբրահամյանը։
Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձան մշակութային արժեքների, մասնավորապես, գործվածքի, դրամների, գեղարվեստական ժառանգության գնահատման չափորոշիչներին, խնդիրներին և առանձնահատկություններին։