Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի գիտխորհրդի և գիտամեթոդական խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն խոսեց 2022 թվականի ընթացքում կատարված գիտահետազոտական և հանրահռչակման աշխատանքների մասին, ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող աշխատանքների ընդհանուր նկարագիրը, և խորհրդի անդամների կողմից արվեցին առաջարկներ։