Մայիսի 18-ին՝ Թանգարանների գիշերը, Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեցին մշտական ցուցադրության Անի․ «Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» սրահները՝ հնարավորություն տալով այցելուներին հիանալու միջնադարյան բացառիկ ցուցանմուշներով։
Իսկ երեկոյան տեղի ունեցավ համերգային ծրագիր «Անին երգերի մեջ» խորագրով՝ Դավիթ Սեդրակյանի կատարմամբ։