Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն՝ մշտական ցուցադրության վերաբացումը։ Վերաբացվեցին «Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիաինիլի» և «Ուժ և գեղեցկություն․ անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Ցուցադրության բացմանը հաջորդեց «Մենք ենք մեր բարբառները» խորագրով համերգային ծրագիրը՝«Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։ Գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, «Ծովակ» խումբը հանդես եկավ Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով, որին մասնակցեցին նաև թանգարանի այցելուները: