Թանգարանների գիշեր և Թանգարանների միջազգային օր միջոցառումներն այս տարի անց էին կացվում «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո: Խորագրին համահունչ՝ Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել էր յուրահատուկ ծրագիր՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» վերտառությամբ, որը հանդիսացավ մշակութային հաղորդակցության նոր ձևաչափ։ Նախաձեռնության շրջանակում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու թանգարանի մշտական ցուցադրությանը Արցախի, Ջավախքի, Շիրակի, Լոռվա և այլ տարածաշրջանների բարբառներով: