Սեպտեմբերի 27-ին «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պանելային քննարկում՝ «Թանգարան և ճարտարապետություն» խորագրով։ Բանախոսներ` ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Կարեն Բալյանը և նկարիչ-համադրող, «Gyumri Art Week» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը խոսեցին ցուցադրությունների կազմակերպման արդի մոտեցումների, կիրառվող ճարտարապետական լուծումների, ինչպես նաև կազմակերպչական գործընթացում ծագող դժվարությունների` սեղմ ժամկետների և կոնֆլիկտների հաղթահարման մեխանիզմների մասին։ Միաժամանակ բանախոսները ներկայացրին համագործակցության հաջողված օրինակներ, որոնք հնարավորություն են տվել խնդիրները վերածել արդյունավետ աշխատանքի։
Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։ Քննարկման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան:






