«Նավասարդ» հայ-իրանական մշակութային երրորդ փառատոնի շրջանակներում օգոստոսի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ գիտա-աշխատանքային հանդիպում, որի ընթացքում թանգարանում հյուրընկալվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը և այլ պաշտոնատար անձինք։
Հյուրերը շրջայց ունեցան Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներում, որին հաջորդեց զրույց-քննարկում միջմշակութային հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։