Ապրիլի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լուիզա Ասլանյան (ԼԱՍ)․ հարցականի ուղիներով» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։ Բանախոսը ներկայացրեց ֆրանսահայ գրողների միության անդամ, Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ, Ֆրանսիայի դիմադրական շարժման ակտիվ անդամ, լեգենդար հերոսուհի Լուիզա Ասլանյանի (ԼԱՍ) կյանքն և գործունեությունը։ Բանախոսության ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Սյուզի Սարգսյանը և երկրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Գրիգորյանը կատարեցին թատերականացված ընթերցանություն։