Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գիտական կոմիտեի նախագահ, պատվավոր ֆոնդապահ Ժանիկ Դյուրանը փետրվարի 11-ին «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում ներկայացրեց «Լուվրի բյուզանդական սկիհը․ եկեղեցական արծաթագործության խոշոր գանձերը մինչև VII դարը» բանախոսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի ղեկավար Աստղ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Լուվրի հավաքածուի բյուզանդական սկիհը կարող եք տեսնել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում, որը կգործի մինչև մարտի 21-ը։
Տոմսերի առցանց գնման հղումը՝ https://museumsarmenia.am/am/events/145




