«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Կանանց XVIII-XXդդ․ հայկական զարդերի խորհրդանշական իմաստները» թեմայով:
Զեկույցով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Աստղիկ Իսրայելյանը, ով ներկայացրեց XVIII-XXդդ. հայկական զարդերի կիրառման եղանակները՝ դիտարկելով դրանք ժողովրդական սովորույթներում, ավանդույթներում, տոներում և ծեսերում։
Զեկույցի ընթացքում Ա. Իսրայելյանը անդրադարձավ զարդերի տարատեսակներին, զարդաձևերին և նախշերի խորհրդանշական իմաստներին։