Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Հանդիպմանը լեգենդար հրամանատարը ներկայացրեց իր խոհերն արցախյան ազատամարտից, սիրով պատասխանեց ներկաների հարցերին։