Հունվարի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Սուրբ Ծննդյան խճանկար» խորագրով կրթական ծրագիրը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում, ծանոթացան ցուցանմուշներին՝ շեշտը դնելով Մարիամ Աստվածածնի և Սուրբ Ծննդյան խորհրդի վրա։ Շրջայցից հետո երեխաները ստացած գիտելիքների հիման վրա ցուցանմուշներից հանված պատկերներով հավաքեցին և ամբողջացրին Սուրբ Ծննդյան տեսարանը։ Կրթական ծրագրերի մանրամասներին ծանոթանալու և առաջիկա ծրագրերին գրանցվելու համար կարող եք զանգահարել 055 520691 հեռախոսահամարով։