Հոկտեմբերի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում բանախոսությամբ հանդես եկավ հայ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:
Ցուցադրվեց թե ինչպես, դեռ մ. թ. ա. 6-րդ դարից «Հայաստան» անունով երկիրը գոյություն է ունեցել օտարների բոլոր քարտեզներում:
Հակառակ այն պարագային, որ 6-7 դար Հայաստանն անկախ պետություն չի ունեցել, բայց և այնպես նրա անունը նշված է տարածաշրջանը ցուցադրող բոլոր քարտեզներում, և նույնիսկ ծովային քարտեզներում, որը տարածվում է Եփրատի արևելյան ափերից մինչև Արաքսի և Կուրի խառնարանը, այսինքն՝ Արցախը:
Լինելով մի քրիստոնյա երկիր, Հայաստանը սեպի պես մխրճված է մահմեդական պետությունների շղթայի մեջ և խանգարում է օսմանյան և պան-թյուրքական երազի իրականացմանը, որն է միացյալ Թուրքեստան կամ Թուրան կոչվող ծրագրին։
Ցուցադրված քարտեզները վերցված էին եվրոպական և իսլամական քարտեզագրական ժառանգության և մշակույթի կարևորագույն գործերից:
Ռուբեն Գալիչյանը 1970-ականներից զբաղվում է Եվրոպայի գրադարաններում եղած քարտեզագրական հարուստ ժառանգության ու ծավալուն տեղեկությունների հետազոտմամբ: Մինչ այսօր հայ քարտեզագրական և պատմամշակութային նյութերով հրատարակել է 20 հատոր հայերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն գիրք: