Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։

Բանախոսը ներկայացրեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները: