«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի բնակեցման սկզբնափուլերը․ նոր գտածոներ, նոր ուսումնասիրություններ» թեմայով բանախոսություն, որն անցկացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։