Հայաստանի պատմութան թանգարանը հյուրընկալեց ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական շուկաների դեպարտամենտի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամանիշերի թողարկման համակարգող Նունե Տերյանին և նույն կենտրոնի մասնագետ Անժելա Գևորգյանին, ովքեր վարեցին բանախոսություն՝ «Հայաստանի Հանրապետության դրամանիշները 1993-2023 թթ․» թեմայով։
Բանախոսները ներկայացրին Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի շրջանառության մեջ դրվելու և կայանալու 30-ամյա ճանապարհը: Անդրադարձ կատարվեց ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկված շրջանառու թղթադրամների և մետաղադրամների շարքերին, դրամանիշերի այլ տեսակներին` հավաքորդական թղթադրամներ, շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ:
Խոսվեց նաև պաշտպանված տպագրության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և ՀՀ թղթադրամների 3-րդ շարքում տեղ գտած պաշտպանական հատկանիշների մասին, ինչպես նաև ներկայացվեց «ARMENIAN DRAM 3.0» կրթական ուղղվածություն ունեցող բջջային հավելվածը: