«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն` «Հայաստանի հնագույն գործվածքները՝
ըստ Արենի-1 քարայրի նյութերի» խորագրով:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը՝ հնագիտական համատեքստում ներկայացնելով Արենի-1 քարայրից հայտնաբերված գործվածքները: