Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուն» խորագրով, որը վարեց թանգարանի ազգագրության բաժնի վարիչ, զենքի հավաքածուի ֆոնդապահ Արտակ Ասատրյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց զինագործության պատմության մասին, ներկայացվեցին զենքի հավաքածուի այն նմուշները, որոնք ցուցադրված չեն «Զենք․ պայքար և մշակույթ» խորագրով ցուցադրությունում, իսկ երկրորդ հատվածում Արտակ Ասատրյանը ներկաների համար անցկացրեց շրջայց զենքերի ցուցասրահում։