Ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայաստանի պատմության թանգարանի Հայաստանի անտիկ քանդակագործության նմուշները» թեմայով։ Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Մարգարյանը։
Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը համալրվեց նոր ցուցանմուշով։