Դեկտեմբերի 28-ին կայացավ 2024 թ․ Հայաստանի պատմության թանգարանի տարեկան ամփոփիչ հաշվետվությունը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրեց տարվա ընթացքում թանգարանի գործունեության հիմնական արդյունքները, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախատեսված ծրագրերը։ Թանգարանը տարվա ընթացքում իրականացրել է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում և ունեցել ավելի քան 100 000 այցելու։
Միջոցառման ընթացքում Դավիթ Պողոսյանը շնորհակալագրեր հանձնեց թանգարանի 2024 թվականի գործունեությանը աջակցություն ցուցաբերած գործընկերներին։