Փետրվարի 12-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն Ջամալ ալ-Մուսավիին:
Այցի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի Ազգային թանգարանի միջև կնքվեց հայ-օմանական մշակութային հարաբերությունների ուսումնասիրման պայմանագիր։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ թանգարանները համագործակցում են նախորդ տարվանից։ Այժմ Օմանի Ազգային թանգարանում ընթանում է «Խնկի ճանապարհին․ Հայաստան» յուրօրինակ միջազգային ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ուշագրավ բուրվառներ։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել համատեղ ցուցադրությունները և մասնագիտական համագործակցությունը։









