Մարտի 31-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Նազարյանը։
Բանախոսության ընթացքում պատմական ակնարկով ներկայացվեց Հայաստանում ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացման փուլերը, վերջին հարյուրամյակում գործած գործարանների, գիտաարտադրական միավորումների և գիտահետազոտական ինստիտուտների պատմությունը։