Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Հայացք հայ-իտալական հնագիտական գործունեությանը Կոտայքի մարզում» խորագրով:
Բանախոսությամբ հանդես եկան Կոտայքի հետախուզական ծրագրի համաղեկավարներ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն ու Միջերկրածովյան և Արևելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանը։