Հայ ժողովրդի պատմության մեջ որոշ հարցեր դեռևս մնում են չպարզաբանված, իսկ դրանց մի մասին գրեթե անհնար է պատասխանել միայն պատմական աղբյուրների կիրառմամբ: Վերջին տարիներին մոլեկուլային գենետիկական տեխնոլոգիաների առաջընթացը հնարավորություն է տվել բացատրել մինչ այժմ պատմաբանների, հնագետների և մարդաբանների համար անորոշ մնացած բազմաթիվ իրադարձություններ:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր, մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը թանգարանում անցկացրեց բանախոսություն՝ նվիրված հայերի ժողովրդագրական պատմության բացահայտմանը՝ հիմնված ժամանակակից և հնագույն գենետիկական նյութի հետազոտության վրա։