Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույց լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի հետ։ Հրայր Բազէ Խաչերյանը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել հայոց աշխարհը: Բանախոսը ներկայացրեց Հայաստանում և Արցախում գտնվող խաչքարերի, եկեղեցիների իր կողմից արված լուսանկարները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում նկարված տեսաֆիլմեր։