Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակույթը Հայաստանից դուրս» խորագրով բանախոսություն, որը վարեց Սանկտ-Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանի Կովկասի, Միջին Ասիայի և Ղազախստանի բաժնի առաջատար գիտաշխատող, մշակութաբանության թեկնածու Լուսինե Ղուշչյանը։

2011 թվականից Ռուսաստանի ազգագրական թանգարանում կազմակերպվում են մի շարք ժամանակավոր ցուցադրություններ, որտեղ ներկայացված են հայկական ավանդական մշակույթի զանազան նյութեր։ Բացի այդ, գործում է մշտական ցուցադրություն «Հայեր» բաժնով։

Քննարկման շրջանակում ցուցադրության և ցուցահանդեսների հեղինակ Լուսինե Ղուշչյանը ներկաների հետ քննարկեց հայկական մշակույթի ներկայացման տարբեր ուղիները և մեթոդները: