Օրեր առաջ «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Հայկական տարազի ոսկեթել և ոսկեքուղ ասեղնագործությունը» թեմայով:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը, ով ներկայացրեց ոսկեթելի ստացման եղանակը և կիրառման տարբերությունները, ասեղնագործության տարատեսակները, դրանց տեխնիկական առանձնահատկությունները: