Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն` «Հայուհիների զարդերը. գլխազարդ, վզնոց և կրծքազարդ» թեմայով, որի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը ներկայացրեց զարդերի կիրառական նշանակության, խորհրդանշական իմաստի, տարիքային և սոցիալական առանձնահատկությունների հետաքրքիր մանրամասներ։
Բանախոսության շրջանակում թանգարանի նոր ինտերակտիվ ցուցափեղկում ցուցադրվեցին 20-ից ավելի նոր նմուշներ։