2019թ․ դեկտեմբերի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ դասախոսություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին, որին մասնակցում էին Երևանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Դասախոսությունը հագեցած էր նոր խոսքով՝ նվիրված հայերի մասնակցությանը մեծ հայրենականին և մեկնարկն էր հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շարքի։ Այն վարեց նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը։