Հունիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայ ինքնության բանահավաքը» խորագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ էթնոպարագիտության հիմնադիր, ականավոր պատմաբան և ազգագրագետ, շարժումների գրառման համակարգի հեղինակ Սրբուհի Լիսիցյանի 131-ամյակին։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում կարևորեց Լիսիցյանների թողած մեծ ավանդը մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի պատմության թանգարանում նման միջոցառումներ իրականացնելու ավանդույթի պահպանման և շարունակման համար։
Բանախոսությամբ հանդես եկան․
• Մարիաննա Տիգրանյանը – արվեստագիտության թեկնածու,
• Մարգարիտ Սարգսյանը – ԱԻ ժող. երաժշտության բաժնի գիտաշխատող,
• Նաիրա Կիլիչյանը – ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, պարագետ, արվեստագիտության թեկնածու,
• Աբել Մաթևոսյանը – «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարուսույց։
Քննարկումը կազմակերպվել էր «Կարին» գիտական կենտրոնի նախաձեռնությամբ, համակարգող՝ Դիանա Ստեփանյան։