Հունիսի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների և անհատ զբոսավարների հետ։
Հյուրերը շրջեցին թանգարանի ցուցասրահներում և ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո հանդիպում ունեցան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ։
Քննարկման ընթացքում Դ․ Պողոսյանը ներկայացրեց թանգարանի առաջիկա նախագծերն ու ծրագրերը, սպասվելիք նոր ցուցադրությունները, այնուհետև քննարկվեցին տուրիստական կազմակերպությունների և զբոսավարների համագործակցության առաջարկները։