2021թ․ հունվարի 26-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, ովքեր պատերազմի ժամանակ կարողացել էին իրենց պաշտպանական ամրությունները կառուցել հազարաշեն տանիքի եղանակով (հազարաշենի առավելությունն այն է, որ կարելի է կառուցել առանց մետաղական ամրակալների, ու չնայած դրան՝ այն ամուր է, դիմացկուն։ Մեծ ուժի գործադրման դեպքում անգամ չի փլվում)։ Հանդիպման ընթացքում տղաները պատմեցին, թե ինչպես են կռվել զենքով ու մշակույթով։

Հետաքրքիր ու եզակի այս պատմությունը մեկտեղել է պայքարը, պաշտպանությունն ու մշակութային խորհրդանիշերը: