Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին մեկնարկած «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով սեմինար-դասընթացի ամփոփումը։ Այսօրվա դասընթացը նվիրված էր լուսանկարչական հավաքածուների պահպանության և խնամքի խնդիրներին։
Դասընթացը իրականացվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում։
Հնգօրյա դասընթացների ընթացքում (հոկտեմբերի 21-25) կազմակերպվել են տեսական քննարկումներ և գործնական աշխատանքներ, որոնք անցկացվել են Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից, ովքեր իրենց փորձի շրջանակում ներկայացրել են մշակութային ժառանգության պահպանության արդի մոտեցումները։









