«Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Հարսանեկան զգեստ. կանաչ-կարմիրից սպիտակ հարսանիք» թեմայով, որի ընթացքում ազգագրագետ Գայանե Շագոյանը անդրադարձավ հայկական հարսանեկան ծեսերում նորապսակների զգեստը պատրաստելու, հագցնելու հետ կապված արարողություններին՝ միաժամանակ դիտարկելով հարսանեկան տարազի որոշ խորհրդանշանային և գործառութային իմաստների ձևավորումն ու փոխակերպումը: