Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «ՀՀ Անկախության գործընթացը» թեմայով, որը վարեց թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը:
Բանախոսության շրջանակներում թանգարանը հյուրընկալեց պետական գործիչ Արամ Մանուկյանին, ով 1990թ. ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել է ՀՀ անկախության հռչակագիրը:
Ցուցադրվեց Անկախության հռչակագրի բնօրինակը և շեփորը, որը 1988թ. հնչել է Թատերական հրապարակում Արցախյան շարժման հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև ազդարարել է հանրածանոթ մեղեդին: