Սեպտեմբերի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողովը, որի ընթացքում ավելի քան 80 հետազոտող ներկայացրեց հնագիտության, ազգագրության, նոր և նորագույն շրջանի պատմության, մշակութաբանության, թանգարանագիտության բնագավառներին վերաբերող զեկուցումներ, որոնք հոդվածների տեսքով կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում։