Ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն ՀՀ փոստային ծառայության կայացման և զարգացման (1919-1920), Խորհրդային Հայաստանի փոստային ծառայության առաջին երեք տարիների (1921-1923), ինչպես նաև սեփական նամականիշների թողարկման կարճատև ժամանակաշրջանի պատմության թեմայով:
Զեկույցով հանդես եկավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանցը: Ցուցադրվեցին հազվագյուտ և եզակի նյութեր (նամականիշեր և նամականիշներով նամակներ) Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից և սեփական հավաքածուից: