Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը․Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը։
Ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ներկայացնելով ամիսների ընթացքում ցուցահանդեսի արդյունքները, դրա շրջանակներում իրականացված միջոցառումները, բանախոսությունները, կրթական ծրագրերը, հուշանվերների համալրումը: Շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի գործընկերներին և աշխատակիցներին, ովքեր աջակցեցին ցուցահանդեսի կազմակերպմանը և դրա ընթացքում տեղի ունեցած միջոցառումների անցկացմանը և լուսաբանմանը։
Նշենք, որ ցուցադրության ընթացքում իրականացվել է 6 բանախոսություն, 2 ինտերակտիվ կրթական ծրագիր, պատրաստվել է հատուկ հուշանվերային տեսականի և այլն։ Ցուցադրությունը դիտել է մոտ 23000 այցելու, ցուցադրվել է 400 միավորից ավելի ցուցանմուշ։