Հունիսի 1-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան գեղանկարչության դասարանի փոքրիկ նկարիչներին (ղեկավար՝ Սոնա Համբարձումյան)։

Նրանք ծանոթացան թանգարանում գործող ցուցադրություններին, նկարեցին իրենց նախընտրած ցուցանմուշները, որոնք այնուհետև ներկայացվեցին թանգարանի կամարաշարի ներքո։

Հայաստանի պատմության թանգարանը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով նրանց խաղաղ ու երջանիկ մանկություն։