Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և «Արմադա Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոմերցիոն տնօրեն Նելլի Ավետիսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես թանգարանի գործունեության, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակմանը։